տուն Քաղաքական Հայաստան Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման համար լայնամասշտաբ ծրագիր կա. նախարար

Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման համար լայնամասշտաբ ծրագիր կա. նախարար

277
0

Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտի հատկացումները 2020 թվականին, այս տարվա համեմատ, ավելացել են շուրջ 22%-ով: Այս մասին գրում է Sputnik-ը:

Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին, ՀՀ Ազգային ժողովում 2020թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Հայաստանը բարձրտեխնոլոգիական ռազմարդյունաբերություն արտադրող և արտահանող երկիր դարձնելու նպատակով 2020 թ. պետական բյուջեով նախատեսված է նախարարությանը տրամադրել 12.5 մլրդ դրամ»,– ասաց նախարարը։

Այդ հատկացման մի մասը, Արշակյանի խոսքով, ուղղվելու է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, մյուսը` արտադրական կարողությունների զարգացմանը։

Հատկացումների ուղղությունները որոշվել են ՀՀ պաշտպանական կարիքները և հայաստանյան արտադրանքով արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորությունները հաշվի առնելով։