տուն Քաղաքական Միջազգային Ռադան մերժել է մայիսի 25-ին երկրում հանրաքվե անցկացնելու մասին օրինագիծը

Ռադան մերժել է մայիսի 25-ին երկրում հանրաքվե անցկացնելու մասին օրինագիծը

88
0

1384767715_1362860650_pochemu-yanukovichu-vygodno-raspustit-parlament

Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն չի տվել մայիսի 25-ին երկրում ֆեդերալ համակարգի անցնելու մասին հարցով հանրաքվե անցկացնելու օրինագծին: Այս մասին հաղորդում է UNIAN-ը:

Կողմ է քվեարկել ընդամենը 154 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն: Բացի այդ, նախատեսվում էր քննարկման հանել նաև ռուսերենի կարգավիճակի հարցը:

Տեղեկացնենք, որ այսօր Ռադայում կոմունիստական կուսակցության ֆրակցիան դուրս է վռնդվել պատգամավորների կողմից նիստերի դահլիճիցч Ուկրաինայի մասնատման վերաբերյալ խոսելու համար: