Այսօր Ուկրաինայի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք։ Երբ Կոմունսիտների ղեկավար Պյոտր Սիմոնենկոն ամբիոնից ներկայիս իշխանություններին մեղադրել է արևելքում բախումներ հրահրելու, ինչպես նաև խաղաղ ցուցարարների դեմ զինված մարդիկ ուղարկելու մեջ, «Ազատություն» ազգայնական կուսակցության պատգամավորները մոտեցել են ամբիոնին, հետ են քաշել Սիմոնենկոյին, պոկել են խոսափողը։ Այս մասին հաղորդում է UNIAN-ը։
Այդ քաշքուկին խառնվել են «Ռեգիոնների» կուսակցության և կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք։
Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է ընդմիջում, ինչից հետո վերսկսված նիստը բոյկոտվել է կոմունիստների և նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից։