Այսօր հայտնի է դարձել, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի վրայից հանվել է ԽՍՀՄ խորհրդանիշը՝ կարմիր աստղը։ Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը՝ հղում կատարելով խորհրդարանի փոխնախագահ Ռուսլան Կոշուլինսկուն։
«Խորհդային աստղը կտրել-հանել են», — ասել է նա՝ հավելելով, որ միութենական խորհրդանիշից հրաժավելը ապագայի կառուցման կարևոր սկզբունքներից է։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում վերջին օրերի ընթացքում տապալվել են Լենինի տասնյակ արձաններ։