ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կրճատել այդ բնագավառում առկա չարաշահումները:
Օրենքի նախագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ըստ հեղինակի՝ գործող օրենքում բացակայում են ոռոգման ջրի թափանցիկ կառավարման առավել կիրառական, ինչպես նաև ընկերությունում ջրի արդարացի բաշխման նկատմամբ ջրօգտագործողների միջև հսկողություն իրականացնելու իրավական հիմքերը:
Միքայել Մելքումյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների ընդունումը և կիրարկումը կհանգեցնեն ինչպես ոռոգման ջրի նկատմամբ ինքնահսկմանը ՋՕԸ-ի ներսում, այնպես էլ կկրճատի բնագավառում առկա չարաշահումները` նպաստելով ջրի առավել թափանցիկ և արդյունավետ կառավարմանը: