տուն Հասարակություն Ջրանցքում հայտնաբերվել է տղամարդու դի

Ջրանցքում հայտնաբերվել է տղամարդու դի

285
0

Սեպտեմբերի 28-ին, ժամը 19:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում նկատվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն Արին-Բերդի փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքում (մոտ 3 մ խորությամբ) հայտնաբերել են Ռազմիկ Պ.-ի (ծնված 1936 թ.) դին:

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկության՝  ոստիկանության կողմից աշխատանքներն են տարվում հայտնաբերելու համար դեպքի հետ կապված հանգամաները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here