տուն Լուրեր Ջուջևան-Բաղանիս ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել․ կա վիրավոր

Ջուջևան-Բաղանիս ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել․ կա վիրավոր

328
0

Հուլիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Ալիկ Ա-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Ջուջևան-Բաղանիս ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ալիկ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է «Գազպրոմ Արմենիա»-ում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։