Wikilekas հանրահայտ սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով տարիներ շարունակ հրապարակում է ամերիկյան գաղտնի ծառայությունների և զինված ուժերի գաղտնի փաստաթղթերը, և ով ներկայում թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում, կմասնակցի Լոնդոնի նորաձևության շաբաթին։ Այս մասին հաղորդում է the Daily Mail-ը
Սակայն, քանի որ Ասանժն իրավունք չունի լքելու դեսպանատան տարածքը, այլապես կձերբակալվի, որոշում է կայացվել ցուցադրությունն իրականացնել հենց դեսպանատան տարածքում։ «Ես այս քայլով ցանկանում եմ ուշադրություն հրավիրել Ասանժի շուրջ ստեղծված վիճակին։ Այն, ինչ նրա հետ տեղի է ունեցել, անարդար է», — ասել է հանրահայտ դիզայներ Վիվյեն Վուդի որդին՝ Բեն Վեսթվուդը։ Հենց նրա հավաքածուն էլ ցուցադրելու է WikiLeaks-ի հիմնախնդիրը։
Այս միջոցառմանը ներկա է լինելու նաև Ջորջ Քլունին։ Ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբեր ամսին։