Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ձերբակալված երեք ոստիկանները մեղադրվում են սպանությանն օժանդակելու և դրդելու մեջ: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Միայն երկրորդ աստիճանի սպանության համար Շովինը կարող է դատապարտվել 40 տարվա ազատազրկման: Նույն ազատազրկումը նախատեսված է նաև հանցագործությանն օժանդակելու համար: Չկանխամտածված սպանության, ինչպես նաև սպանությանը օժանդակելու և դավադրության համար սահմանվում է 10 տարվա ազատազրկում: