Ամբողջ աշխարհում միլիոնավոր կանայք երազում են հմայիչ ամուրի Ջորջ Կլունիի հետ հանդիպման մասին։ Այժմ արդեն հանրահայտ դերասանի հետ երեկո անցկացնելը կարելի է շահել ընդամենը 10 դոլարով։
Ջորջը պատրաստ է անձնական հանդիպման ուրախությունը պարգևել պատահական երկրպագուին, որը կաջակցի նրա Satellite Sentinel նախագծին, հաղորդում է Popcornnews-ը։
Այդ յուրօրինակ խաղարկության կարելի է մասնակցել՝ նվիրաբերելով ընդամենը 10 դոլար։
Նախագծի զարգացման աջակիցներից կընտրվի հաղթող, որը կուղեկցի Ջորջ Կլունիին Դեյվիդ Լեթերմանի շոուին, կուղևորվի նրա հետ լիմուզինով և կարմիր ուղեգորգին նրա ուղեկիցը կլինի «Գանձերի որսորդները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ։