տուն Քաղաքական Միջազգային Ջորջ Բուշ կրտսերը հոր՝ Ջորջ Բուշ ավագի մասին գիրք է գրել

Ջորջ Բուշ կրտսերը հոր՝ Ջորջ Բուշ ավագի մասին գիրք է գրել

84
0

d55ed961bb0a661d5b0f6a70670042c8

ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը կենսագրական գիրք է գրել է իր հոր՝ ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի մասին։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով Crown հրատարակչությանը։

«Նախկինում երբեք նախագահը չի գրել մեկ այլ նախագահի պատմության մասին՝ դրան նայելով սեփական աչքերով։ Այս կենսագրականը կլինի բացառիկ և շատ անձնական», — նշել են հրատարակչությունում։ Նախատեսվում է, որ գիրքը վաճառքի կհանվի նոյեմբերի 11-ին՝ 1 միլիոն տպաքանակով։ Նախատեսվում է, որ այն կունենա նաև աուդիո տարբերակը։

«Ջորջ Բուշ ավագը մեծ ծառայող է, քաղաքական գործիչ և հայր։ Ինձ դուր եկավ նրա կյանքը նկարագրելը, և հույս ունեմ, որ բոլորին դուր կգա այն ընթերցելը», — ասել է Բուշ կրտսերը։