ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը կստեղծի քաղաքական գործիչներին պատկերող կտավների շարք: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Առաջին քաղաքական գործիչը, ում կպատկերի Բուշը, կլինի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Մնացած քաղաքական գործիչների անունները, ովքեր կարժանանան Բուշի ուշադրությանը, չեն նշվում: Սակայն նրանց շարքում կարող են լինել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, նրան հաջորդած Գորդոն Բրաունը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նշենք, որ Ջորջ Բուշ կրտսերը նկարչությամբ սկսել է զբաղվել 2009-ին՝ նախագահական լիազորությունները վայր դնելուց հետո: