տուն Քաղաքական Միջազգային Ջորջիո Արմանին քննադատել է Իտալիայի վարչապետին՝ նրա ոճի պատճառով

Ջորջիո Արմանին քննադատել է Իտալիայի վարչապետին՝ նրա ոճի պատճառով

98
0

esq-armani-renzi-advice-2014-xl

Հայտնի դիզայներ Ջորջիո Արմանին քննադատել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի ոճը։ Դիզայների կարծիքով՝ նա քաղաքականապես իրեն շատ վստահ է զգում, սակայն հագուստի տեսակետից կան բացթողումներ։

Մոդելավորողին դուր չի գալիս հանրային միջոցառումներին միայն սպիտակ վենաշապիկով ներկայանլու Ռենցիի նախասիրությունը։ Նա նշել է, որ Օբաման նույնպես երբեմն հանում է կոստյումը, սակայն նա միշտ կրում է փողկապ՝ ի տարբերութոյւն Ռենցիի։

Արմանին խորհուրդ է տալիս նաև հետևել իր տոսկանական շարժուձևին, ինչպես նաև կրել որքան հնարավոր է քիչ նորաձև հագուստ, որոնք ընդգծում են նրա մարմնի թերութոյւնները, և ավելի շատ կրել դասական ոճի հագուստ։

Սակայն այս ամենը չեն խանգարում Արմանիին բարձր գնահատել Ռենցիին որպես քաղաքական գործիչ։