տուն Քաղաքական Միջազգային Ջոն Քերին նշել է Եվրոպայի և ԱՄՆ-ի համատեղ աշխատանքը Ղրիմի հարցում

Ջոն Քերին նշել է Եվրոպայի և ԱՄՆ-ի համատեղ աշխատանքը Ղրիմի հարցում

99
0

11

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նշել է, որ Եվրոպային և ԱՄՆ-ին հաջողվել է միասնական դիրքորոշում հայտնել Ղրիմի հարցում։ Այս մասին գրում է ԱՄՆ պետքարտուղարության Twitter-ի էջը։

«Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան միասին աշխատում են՝ Ռուսաստանի գործողությունները Ղրիմում համարելով անօրինական», — գրում է էջը։ ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն հոգ է տանում Ուկրաինայի ժողովրդի ապագայի համար։ «ՆԱՏՕ-ի խնդիրը կայանում է համատեղ աշխատանքում, ինչը թույլ կտա ամրապնդելու ուկրաինացի ժողովրդի հնարավորությունը ինքնուրույն ընտրելու իր ապագան», — ասել է Քերին։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։