տուն Քաղաքական Միջազգային Ջոն Քերին հավանություն է տվել Կիևում մեծ յոթնյակի գագաթնաժողով անցկացնելու գաղափարին

Ջոն Քերին հավանություն է տվել Կիևում մեծ յոթնյակի գագաթնաժողով անցկացնելու գաղափարին

82
0

140304-john-kerry-ukraine-11a_4e9439613552fbaa1206d3bdb10880fd

Ուկրաինայի հուդայական կրոնական կազմակերպությունների միավորման նախագահ Յակով Դով Բլայխը, ով ուղեկցել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին Կիև կատարած այցի ժամանակ, հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարին դուր է եկել Կիևում «մեծ յոթնյակի» գագաթնաժողով անցկացնելու գաղափարը։ Այս մասին նա ասել է Gordonua.com կայքին։

Ուկրաինայի գլխավոր ռաբբին նշել է, որ ինքն առաջարկել է ամբողջությամբ չեղյալ չհայտարարել Սոչիում «մեծ ութնյակի» գագաթնաժողովը, այլ մյուս յոթ անդամների մասնակցությամբ G7-ի գագաթնաժողով կազմակերպել Կիևում։

Յակով Դով Բլայխը հավելել է, որ անհրաժեշտ է այս գաղափարը նաև հասցնել մյուս գործընկերներին, ինչպես նաև ստանալ ուկրաինացիների աջակցությունը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ռուսական ագրեսիայից հետո «մեծ ութնյակի» անդամ յոթ երկրները հրաժարվել են մասնակցել Սոչիում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։