ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մեղադրել է սեփական ժողովրդի դեմ «ահաբեկման արշավ» սկսելու մեջ։ Այս մասին հաղորդում է The Latin Times-ը։
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ելույթի ժամանակ Քերին Մադուրոյին կոչ է արել հարգել քաղաքացիների իրավունքները։Նա հայտարարել է, որ Ամերիկյան պետությունների կազմակերպության և միջազգային այլ կառույցներն արդեն պետք է քայլեր ձեռնարկեն «Վենեսուելայի իշխանություններին պատասխանատվության կանչելու համար»։
Քերիի այս հայտարարությունը հետևել է այն տեղեկությանը, որի համաձայն՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Վենեսուելայի նկատմամբ կիրառել լուրջ պատժամիջոցներ։