տուն Քաղաքական Միջազգային Ջոն Քերիի տեղակալը կհանդիպի Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարի հետ

Ջոն Քերիի տեղակալը կհանդիպի Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարի հետ

77
0

b532eb0e6f3806f66592696b69e77a76

Փետրվարի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսը պաշտոնական այցով մեկնելու է Կիև։ Պետդեպարտամենտից հայտնում են, որ Բըրնսը մտադիր է հանդես գալ կարճ ժամանակում նոր կառավարության ձևավորման կոչով։

Կիևում պետքարտուղարի տեղակալը պատրաստվում է հանդիպումներ ունենալ մի շարք քաղաքական և հասարակական գործիչների հետ, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի, «Բատկիվշինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկի և խորհրդարանի պատգամավորների հետ։