Այսօր լրանում է անվանի դերասան, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Ջոն Տրավոլտայի 60-ամյակը։
Տրավոլտան ծնվել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ քաղաքում։ Նա իրեն դրսևորել է տարբեր ոլորտներում՝ կինո, երգ, պար։ Նկարահանվել է այնպիսի հանրահայտ ֆիլմերում, ինչպիսիք են «Շաբաթ երեկոյի տենդ», որում կատարած դերի համար եղել է «Օսկարի» հավակնորդների ցուցակում, «Բրիոլին», «Քրեական ընթերցվածք», որի գլխավոր դերի համար նույնպես հավակնել է ամերիկյան գլխավոր կինոմրցանակի։
Ստորև Ձեզ ենք ներկայացնում Տրավոլտայի գործունեության մասին պատմող հիմնական դրվագների լուսանկարները։