Լեգենդար «The Beatles» խմբի մեներգիչ Ջոն Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, իր ֆեյսբուքյան էջում տարբեր լեզուներով պաստառներ է հրապարակել: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:
Պաստառներում մի քանի լեզվով, այդ թվում նաև հայերեն, գրված է Լենոնի ամենահայտնի կարգախոսներից մեկը՝ War is over, if you want it! (Պատերազմն ավարտված է, եթե ուզում ես այդ):
«Պատերազմն ավարտված է» կարգախոսը Լենոնն ու Օնոն 1969-ին աշխարհի տասնյակ քաղաքներում փակցրել են գովազդային վահանակների վրա: Լենոնը և Օնոն պացիֆիստ էին և այդ պաստառներով կոչ էին անում վերջ տալ աշխարհում բոլոր զինված հակամարտություններին:



