Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը կարող է մարմնավորել աշխարհահռչակ աճպարար Հարի Հուդինիին։ Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Նրա տեղեկություններով՝ ներկայում Դեփը բանակցություններ է վարում Lionsgate ստուդիայի հետ «Հուդինիի գաղտնի կյանքը․ Ամերիկայի առաջին սուպերհերոսի ծնունդը» ֆիլմում ներգրավվելու հարցով։ Ֆիլմի ռեժիսորն է Դին Փարիզոն։
Նշվում է, որ ֆիլմը նկարահանվելու է Ինդիանա Ջոնսի ֆիլմերի ոճով, և Հուդինին կներակայանա ոչ միայն աճպարարի, այլ որպես գերբնական աշխարհի հետազոտող։