Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեպը ներկայացել է նոր տեսքով` նա սափրել է բեղերը, մորուքը, իսկ մազերը ներկել է դեղին:
Այս տեսքով Ջոնի Դեպը ներկայացել է Լոնդոնի կինոփառատոնի փակման արարողությանը: Նա հատուկ է ժամանել, որպեսզի բրիտանական կինոակադեմիայի մրցանակը հանձնի 91-ամյա դերասան Քրիստոֆեր Լիին: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Ականատեսները վկայում են, որ Դեպն ավելի երիտասարդացել էր, իսկ լրագրողները գուշակում են, թե ինչն է դրդել Դեպին՝ ներկելու մազերը: