Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը նշանադրվել է ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդի հետ:
Դերասանները դեռ չեն մեկնաբանել իրադարձությունը, սակայն նրանց շրջապատին պատկանող աղբյուրը հայտնել է, որ դերասանները շուտով պատրաստվում են պսակադրվել:
«Իհարկե, նրանք երջանիկ են նշանադրված լինելով և ուրախ են ամբողջ կյանքը միասին անցկացնելու»,-հաղորդում է People ամսագիրը՝ հղում կատարելով աղբյուրին:
Թե երբ է տեղի ունենալու պսակադրությունը, չի հաղորդվում: