տուն Քաղաքական Միջազգային Ջոնի Դեպը հաստատել է, որ նշանադրվել է

Ջոնի Դեպը հաստատել է, որ նշանադրվել է

119
0

rs_1024x759-140331090613-1024.Johnny-Depp-JR1-33114

Երեկ Ջոնի Դեպը ցուցադրել է նշանադրության մատանին։ Դեպը դա արել է Պեկինում, ուր տեղի է ունեցել նրա նոր՝ «Առավելություն»  ֆիլմի շնորհանդեսը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Մատանու մասին լրագրողների հարցին հոլիվուդյան անվանի դերասանը պատասխանել է․ «Այն փաստը, որ ես մատանի եմ կրում, արդեն իսկ ակնարկ է։ Սակայն շատ նուրբ ակնարկ»։ Այսպիսով, հաստատվում են մամուլում շրջանառվող այն լուրերը, որ Ջոնի Դեպը նշանադրվել է դերասանուհի Էմբեր Հըրդի հետ։