տուն Սպորտ Ջոկովիչը և Սերենան` տարվա լավագույն թենիսիստներ

Ջոկովիչը և Սերենան` տարվա լավագույն թենիսիստներ

206
0

M_Id_397840_Seren

Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) երկրորդ տարին անընդմեջ սերբ թենիսիտ Նովակ Ջոկովիչին և ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին հռչակել է տարվա լավագույն թենիսիստներ: Այս մասին հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:

2009 թվականից հետո այս մրցաշրջանում Ուիլյամսը հաղթել է 82 խաղերից 78-ում: Նա հաղթել է 11 անհատական մրցաշարերում, այդ թվում` «Ռոլան Գարոսում», US Open-ում և Ստամբուլի եզրափակիչ մրցաշարում:

Այս տարի Ջոկովիչն առաջին հորիզոնականը զիջել է Ռաֆայել Նադալին, սակայն հաղթել է 7 մրցաշարում, այդ թվում` եզրափակիչում: Խաղացել է «Ուիմբլդոնի» և US Open-ի եզրափակիչում: Ջոկովիչը նաև 7 հաղթանակ է տարել «Դևիսի գավաթում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here