Հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիոը դարձել են BAFTA կինոփառատոնի ամենավառ աստղերը: Սակայն նրանք բոլորին զարմացրել են ոչ միայն հոյակապ արտաքին տեսքով, այլեւ Ջոլիի անսպասելի խանդի տեսարանով, ում դուր չէր եկել հանրահայտ ամուսնու առանձնակի ուշադրությունը դերասանուհի Լյուպիտա Նիոնգոյի հանդեպ:
Օրեր առաջ Լոնդոնում կայացել է BAFTA կինոփառատոնը: Միջոցառման կարմիր գորգին հայտնվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լեոնարդո Դի Կապրիոն, Քեյթ Բլանշետը, Հելեն Միրենը, Ումա Տուրմանը, Թոմ Հենքսը եւ այլք:
Ջոլին եւ Փիթը հայտնվել են միանման հագնված` սմոքինգներով եւ թիթեռնիկ-փողկապներով, Փիթը կոկիկ, իսկ Ջոլին` մի քանի կոճակ արձակած:
Լրագրողների ուշադրության կենտրոնում էր նաեւ երիտասարդ դերասանուհի Լյուպիտա Նիոնգոն, ով վերջերս նկարահանվել է Ստրկության 12 տարի ֆիլմում, որի պրոդյուսերն էր հենց ինքը Փիթը:
Ֆիլմի նկարահանումների ժամանակ ամերիկյան մամուլում լուրեր էին տարածվել Լյուպիտայի եւ Փիթի սիրավեպի մասին: Մրցանակաբաշխության ժամանակ լրագրողներն ուշի ուշով հետեւում էին Ջոլիի, Փիթի եւ Լյուպիտայի պահվածքին: Սակայն ողջ երեկո դերասանները զգոն էին եւ համեստ:
Լյուպիտան միջոցառմանը ժամանել էր Dior-ի լայն բացվածքով, գեղեցիկ կանաչ զգեստով:
Ինչպես հաղորդում է The Huffington Post-ը, միջոցառումից հետո հյուրերը երեկոն շարունակել են The London Edition Hotel-ում: Այնտեղ էին նաեւ Ջոլին եւ Փիթը, եւ միայն մի քանի բաժակ խմելուց հետո, երբ լուսանկարիչները խնդրել են Փիթին միանալ ֆիլմի շուրջ աշխատողներին` լուսանկարվելու համար, Ջոլին զարկ է տվել զգացմունքներին: Լուսանկարվելու պահին Փիթը գրկել է Լյուպիտայի իրանը, լրագրողները նկատել են, որ այդ պահին Ջոլիի աչքերից կայծեր էին ցայտում: Ջոլին խանդում էր: Րոպեներ անց աշխարհի ամենացանկալի դերասանուհին ամեն ինչ արել է ամուսնուն արագ տուն տանելու համար: