տուն Հասարակություն Մշակույթ Ջոլին Երկրորդ աշխարհամարտի մասին ֆիլմ է նկարահանում

Ջոլին Երկրորդ աշխարհամարտի մասին ֆիլմ է նկարահանում

235
0

444

Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Ավստրալիայում սկսում է երկրորդ համաշխարհային պատերազմի մասին՝ «Անկոտրելին» ֆիլմի նկարահանումը: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Ֆիլմը նկարահանվելու է Ավստրալիայում` Քվինսլենդում և Նոր Հարավային Ուելսում:

Ֆիլմի հիմքում ընկած է ամերիկացի վազորդ Լուի Զամփերինիի կենսագրությունը: Վերջինիս մասնակցել է 1936 թվականին ֆաշիստական Գերմանիայում անցկացված ամառային օլիմպիական խաղերին: Երբ սկսվել է Երկրորդ աշխարհամարտը, Զամփերինին զորակոչվել է բանակ: Նրա ինքնաթիռը խփվել է, որից հետո 47 օր նա դեգերել է օվկիանոսում, մինչև որ գերեվարվել է ճապոնացիների կողմից: Սակայն այստեղի անմարդկային պայմանները չեն կարողացել կոտրել նրա ոգին:

«Լուին իսկական հերոս է և մի մարդ, ով ուներ ուժեղ կամք, հավատք և տղամարդկություն», — ասել է Ջոլին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here