Քաղաքացիական ավիացիայի ԱՄՆ ազգային բյուրոն Անջելինա Ջոլիին թույլ չի տվել ինքնաթիռ վարել: Նա մոռացել է համապատասխան փաստաթղթերը ներկայացնել բյուրոյին, ինչի համար պատժվել է: Դերասանուհին հին արտոնագիրը ստացել էր դեռևս 2004 թվականին, սակայն դրա ժամկետը սպառվել էր այս տարվա հունիսին:
Հայտնի է, որ Անջելինա Ջոլիի անձնական ինքնաթիռն արժե 360 հազար դոլար: Ջոլին հիշում է, որ ժամանակին, որդու՝ փոքրիկ Մեդոքսի հետ գնացել է օդանավակայան, որտեղ հանկարծ հասկացել է, որ կարող է ինքնաթիռ վարել: Մեկուկես տարեկան Մեդոքսին նա խոստացել է մեկ տարի անց անել դա, և կատարել է խոստումը: