Այսօր լույս է տեսնելու Փոթերի մասին գրքերի հանրահայտ հեղինակ Ջոան Ռոուլինգի նոր գիրքը, որը կոչվում է «Շերամ»։ Սակայն այս գիրքը թողարկվելու է Ռոուլինգի կեղծանունով՝ Ռոբերտ Գելբրեյթ անունով։ Այս մասին հաղորդում է THR-ը։
Լոնդոնյան գրականագետների մասին միստիկական վեպը արդեն ստացել է գրաքննադատներին դրական արձագանքները։ Նրանք նշում են, որ գիրքը հաճելի է կարդալ, քանի որ Ռոուլինգը հետևում է դասական կանոններին և ժանրի օրինաչափություններին։ Այս մասին ասել է The Washington Post-ի վերլուծաբան Լուի Բայարը։
Փոթերից հետո սա երկրորդ գիրքն է մեծահասակների համար։ Նախորդ գիրքը, որը կոչվում էր «Կկվի կանչը», լույս է տեսել 2013 թվականին։