Հոլիվուդյան աստղ Ջիմ Քերին խոստովանել է, որ հետաքրքրված է հայտնի «Դիմակը» ֆիլմի սիքվելում նկարահանվելու գաղափարով, սակայն մի պայման ունի. ֆիլմը պետք է նկարահանի որևէ խենթ տեսլականով ռեժիսոր: Ջիմ Քերին այս մասին ասել է comicbook.com-ի հետ զրույցում:
«Ինչ վերաբերում է «Դիմակը» ֆիլմին, ապա ամեն ինչ կախված է նրանից, թե ով է լինելու ռեժիսորը: Չեմ ցանկանում սիքվելում նկարահանվել պարզապես նկարահանվելու համար: Ես դա կանեմ միայն այն դեպքում, եթե լինի որևէ խենթ տեսլականով ռեժիսոր»,- ասել է հոլիվուդյան կատակերգությունների դերասանը: