տուն Հասարակություն Իրավական «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի նախագահի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի նախագահի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

360
0

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու` Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, վերջինիս ներգրավմամբ հարուցված քրեական գործը` կարճվել: Այս մասին գրում է hetq.am-ը՝  նշելով, որ տեղեկության վերաբերյալ գրավոր հարցմանն ի պատասխան այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից:

Գործարարի որդուն մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի հիմքով ազատվելու համար:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս տարվա հուլիսին ավելի վաղ հարուցված քրեական գործի հատկանիշներով Վահագն Արսենյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` զինվորական ծառայության զորակոչից խուսափում` փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով:

Դեկտեմբերի 9-ին որոշում է կայացվել Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Մանրամասն սկզբնաղբյուր կայքում։