տուն Լուրեր Ջերմուկում որսում են բեզոարյան այծեր

Ջերմուկում որսում են բեզոարյան այծեր

296
0

Այսօր ժամը 13: 15-ի դրությամբ երեք որսորդ Ջերմուկի շրջանում` Արփա գետի կիրճերի լանջերին, Կեչուտի ջրամբարի մոտ, որսացել են Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերին,-այս մասին տեղեկացնում է ecolur.org-ը: Այս մասին էկոլուրին ահազանգել է էկոլոգ Լյուբա Բալյանը, ով ներկայումս ուսումնասիրում է թռչունների միգրացիան այդ շրջանում: Նա նշել է, որ ինքը չի կարող լուսանկարել որսորդներին, քանի որ նրանք հեռու են եղել: Լյուբա Բալյանի խոսքերով, երբ նրանք երեկ երեկոյան կատարել են թռչնադիտարկում, իրենց մոտեցել են մարդիկ, ներկայացել որպես անտառատնտեսության աշխատակիցներ և հարցրել են, թե արդյոք չեն տեսել մոտակայքում բեզոարյան այծեր: Չի բացառվում, որ տեղի անտառապահները հանդիսանում են ուղեկցորդ որսորդների համար, որոնք պատրաստ են վճարել մեծ գումարներ Կարմիր գրքի կենդանիներին որսալու համար:ayc

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here