Ջերմուկում ձյուն է տեղում

    228
    0

    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:23-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

    Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

    Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: