տուն Տնտեսական Ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգ կընդունվի

Ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգ կընդունվի

276
0

2

Կառավարության վաղվա նիստում հավանություն է տրվելու գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգին: Հայեցակարգի նպատակն է պետական նպատակային քաղաքականության կիրառմամբ Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսություններում մինչև 10002 մետր տարածք ունեցող ջերմատնային տնտեսությունների զարգացումը:

«Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվում է ավելի քան 145 հեկտար ջերմատուն: Ընդհանուր ջերմատների և ջերմոցների (հիմնական և ժամանակավոր կառուցված, ապակեպատ և թաղանթապատ ջերմատներ ու ջերմոցներ) մակերեսը կազմում է ավելի քան 500 հեկտար:

Բնագավառի ուսումնասիրության և վերլուծությունների արդյունքում պարզ է դարձել, որ առկա են ջերմատնային տնտեսությունների զարգացմանն ու ընդլայնմանը խոչընդոտող մի շարք գործոններ, որոնցից են`

—     ջերմատնային կոնստրուկցիաների ու ջերմատներում օգտագործվող սարքավորումների համար Հայաստանի Հանրապետություն ներկրելիս մաքսատուրքի կիրառումը և ավելացված արժեքի հաշվարկումը.

—     նոր ջերմատան հիմնման և շահագործման թանկ լինելը,

ձմեռային ամիսներին հայրենական արտադրության բանջարեղենի համեմատությամբ հանրապետություն ներկրվող բանջարեղենի ինքնարժեքի ցածր լինելը և այլն»,- ասվում է այդ հայեցակարգում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here