Ամերիկացի փոփ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ստացել է Vanguard Award մրցանակը, որը շնորհվում է նույնասեռականների իրավուքների պաշտպանության համար։
Glaad Media-ի կողմից կազմակերպված միջոցառումը կայացել է Լոս Անջելեսի «Բևերլի Հիլզ» հյուրանոցում։ Արարողության ժամանակ նշվել է, որ 44-ամյա դերասանուհին նաև որպես պրոդյուսեր է հանդես եկել The Fosters ֆիլմում, որը պատմում է լեսբիական զույգի մասին։
«Եթե ես արել եմ մի բան, որը թույլ է տվել ինչ-որ մեկին իրեն այս աշխարհում ավելի ուժեղ և վստահ զգալ, ապա նշանակում է, որ իմ երազանքն իրականացել է», — ասել է Լոպեսը։
Vanguard Award մրցանակին նախկինում արժանացել են Շերը, Լայզա Մինելին, Էլիզաբեթ Թեյլորը։