Իտալական ոստիկանությունը Իտալիայի հավաքականի և «Միլանի» նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոյին մեղադրում է պայմանավորված խաղերի կազմակերպման մեջ: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Միանգամից մի քանի քաղաքաներում տեղի են ունեցել ֆուտբոլային պաշտոնյաների ձերբակալություններ: Ձերբակալություններ են տեղի ունեցել Միլանում, Բոլոնիայում, Ռիմինիում և Մեսինայում: Բացի Գատուզոյից, կասկածյալների թվում է նաև «Լացիոյի» նախկին խաղացող Կրիստիան Բրոկին: Դատախազությունը կասկածում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ անմիջական կապ ունեն կազմակերպված խաղերի հետ: