Ջեյմս Բոնդի նախկին դերակատար, իռլանդացի դերասան Փիրս Բրոսնանը և կուբացի երգչուհի Կամիլա Կաբելոն հանդես կգան Sony Pictures Entertainment Inc. կինոընկերության կողմից նկարահանվող «Մոխրոտը» երաժշտական ֆիլմում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Ջեյմս Բոնդի նախկին դերակատարը դասական հեքիաթի նոր տարբերակում մարմնավորելու է արքայազնի հորը: 22-ամյա Կամիլա Կաբելոն մարմնավորելու է մոխրոտիկին: 25-ամյա բրիտանացի դերասան Նիկոլաս Գոլիցինը կկերտի արքայազն Ռոբերտի դերը:
«Մոխրոտը» ֆիլմի ռեժիսորը Քեյ Քենոնն է: