Բուսակերության համար պայքար մղող PETA (People for the Ethical Treatment of Animals) կազմակերպությունը Ջերդ Լետոյին և Էլեն Փեյջին հայտարարել է աշխարհի ամենասեքսուալ բուսակերներ։ Այս մասին հաղորդում է այդ կազմակերպության պաշտոնական կայքը՝ տեղեկացնելով, որ հարցումն անցկացվել է առցանց։
Լետոն, ով բուսակեր է վերջին 20 տարիներին, մեծ առավելությամբ հաղթել է տղամարդկանց անվանակարգում։
Հայտնի չէ, թե կանանց անվանակարգում հաղթած Էլեն Փեյջը որքան ժամանակ է զբաղվում բուսակերությամբ։
Երկուսն էլ խիստ բուսակեր են, ինչը շանակում է, որ նրանք հրաժարվել են ոչ միայն մսից ու ձկից, այլ նաև այնպիսի կենդանական սնունդից, ինչպիսին կաթն է, ձուն և մեղրը։