Արտյուշ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Երբևէ տեսել եք պետության նախագահի, որը, իջնելով «պլենդուզի» մակարդակի, վազում է իր ղեկավարած երկրի քաղաքացու հետևից՝ գոռալով սեպարատիստ կամ ավազակ, հետո էլ հպարտանում նրանով, որ Ջավախքում երեխաները վրացերեն են խոսում, և ամենակարևորը, ձևավորել են վրացական գիտակցություն: Պարզ չէր, որ սաակաշվիլիների համար վրացերենի ներմուծումը հնարավոր բոլոր ոլորտներ լեզվամտածողության փոփոխության նպատակ ունի, իսկ ավելի ուշ՝ դրա հիման վրա ուծացման:
Ի գիտություն սաակաշվիլիների՝ ջավախքցի հայ երեխան վրացերեն խոսի թե չխոսի, գիտակցությունը եղել է և լինելու է միմիայն ՀԱՅԿԱԿԱՆ՝ ուզեք թե չուզեք: