տուն Լուրեր Ջավախքը չի կարող հետևել Ղրիմի օրինակին

Ջավախքը չի կարող հետևել Ղրիմի օրինակին

275
0

ղրիմ

Ղրիմի հանրաքվեից հետո վրացական և հայկական որոշ լրատվամիջոցներ հրապարակեցին հոդվածներ, ըստ որոնց Ջավախքը ևս կարող է հետևել Ղրիմի օրինակին և ցանկություն հայտնել միանալ Ռուսաստանի Դաշնությանը: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանը կարծում է, որ դեպքերի նման զարգացման հնարավորություն չկա այս պահին.«Ջավախքի դեպքում նման հնարավորություն չկա և Ղրիմի դեպքը ոչ մի կերպ չի կարող ազդել Ջավախքի ապագայի վրա: Նման տրամադրություններ չկան այդ տարածաշրջանում»,-ասաց քաղաքագետը` նկատելով, որ Ջավախքը հայտնվել է բարձիթողի վիճակում և անգամ Հայաստանն է անտեսում այնտեղի բնակչության խնդիրները.«Ջավախքը անտեսված է և Վրաստանի և Հայաստանի կողմից: Վրացական իշխանությունները չեն լուծում այնտեղի բնակչության խնդիրները, իսկ Հայաստանը չի էլ բարձրաձայնում դրանց մասին»,-ասաց քաղաքագետը:

Քաղաքագետի կարծիքով Ռուսաստանը ևս չի կարող որևէ կերպ միջամտել.«Ղրիմի դեպքերի զարգացման նման զարգացում հնարավոր էր մինչև 2004 թվականը, երբ այնտեղ տեղակայված էին ռուսական զորքեր, իսկ հիմա ՌԴ-ն ոչ մի կերպ չի կարող միջամտել այս հարցին»,-եզրափակեց իր խոսքը քաղաքագետը: