Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ՝ Սոֆի Գրեգորի Թրյուդոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Վարչապետի տիկնոջ կորոնավիրուսային թեստի պատասխանը դրական է եղել:
Կանդայի վարչապետի խոսնակի հաղորդած տեղեկությունը փոխանցում է armtimes.com-ը՝ նշելով, որ Թրյուդոյի առողջական վիճակը լավ է, նա նախանշաններ չունի, բայց դեռեւս 14 օր մեկուսացված կմնա:
Կինը եւս մեկուսացված է:
Հիշեցնենք, Սոֆի Գրեգուար-Թրյուդոն Մեծ Բրիտանիա այց էր կատարել նախորդ շաբաթ եւ Լոնդոնից վերադարձել է շաբաթ օրը երեկոյան, նրա մոտ մրսածության նախանշաններ են սկսվել, բարձր ջերմություն:
Աղբյուրը տեղեկացնում է անև, որ Կանադայի վարչապետի տիկինը կորոնավիրուսի թեստ էր անցել եւ մինչ արդյունքների հրապարակումը, Թրյուդոն որոշել էր տնից դուրս չգալ:
Ջասթին Թրյուդոն կանկացնի ճեպազրույցներ, հեռախոսային խոսակցություններ եւ վիրտուալ հանդիպումներ տնից՝ ներառյալ այլ երկրների ղեկավարների հետ զրույցներ ու քննարկումներ, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Տեղեկացնենք, որ վերջին տվյալների համաձան` Կանադայում կորոնավիրուսով վարակման 104 հաստատված դեպք կա