տուն ժամանց Շոու-բիզ Ջասթին Թիմբերլեյքին թալանել է բարեկամը

Ջասթին Թիմբերլեյքին թալանել է բարեկամը

340
0

justin-timberlake-the-2020-experience-photo-shoot-tom-munro-main

Մեծ աղմուկ հանեց այն լուրը, որ Ջասթին Թիմբերլեյքը թալանվել է իր իսկ բարեկամի կողմից: Պարզվել է, որ գողը եղել է Ջասթինի խորթ հոր քույրը: Այդ կինը գողացել է նրանցից վաթսունչորս հազար ԱՄՆ դոլար: Խարդախ կինն իր եղբոր կեղծ ստորագրություններով  կանխիկացրել է մոտ հարյուր կտրոն և վերցրել գումարը: Թե ինչպե՞ս է «հորաքույրը» կարողացել փաստաթղթերը վերցնել, պարզում է ոստիկանությունը: Հայտնի է, որ այդ կինն աշխատել է իր եղբոր ընկերությունում և միայն վերջերս է աշխատանքից ազատվել: Ոստիկանությունը պարզել է, որ հենց աշխատանքից զրկվելուց հետո է նա սկսել կտրոնների կանխիկացումը: Այժմ փորձում են պարզել նաև կնոջ գործազուրկ դառնալու պատճառը:

Աղբյուր` http://lifenews.ru/

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here