Կանադացիների մեծամասնությունը կարծում է, որ երկրի վարչապետը չի վաստակել ծննդյան տոներին Սանտա Կլաուսից նվեր ստանալու իրավունքը։ Համազգային հարցման արդյունքում 62 տոկոսը դժգոհ է մնացել վարչապետի աշխատանքից։
Այն հարցին, թե Սանտա Կլաուսի արժանիների ու նվերի չարժանացածների ցուցակում ում կընդգրկեին իրենք, հարցվածների 90 տոկոսը պատասխանել է, որ առաջին ցուցակում կընդգրկեին նախ իրենց անունները, 84 տոկոսը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի թագուհուն և Հռոմի Պապին, իսկ 76 տոկոսը՝ Բարաք Օբամային։
Այս տարի «իրենց վատ պահածների» ցուցակում են Տորոնտոյի սկանդալային քաղաքապետ Ռոբ Ֆորդը (89%), Ջասթին Բիբերը՝ 88%։