Ջասթին Բիբերը նոր սինգլ է թողարկել, որի վերնագիրն է Heartbreaker (անգլ.՝ սրտեր կոտրող): «Այս երգն այն մարդկանց համար է, ում սիրտը կոտրված է: Իմն էլ է այդպես եղել երգը գրելիս: Ինձ համար շատ կարևոր է կիսվել երկրպագուներիս հետ իմ տառապանքով, որը մինչև հիմա էլ մինչև վերջ չի անցել»,- ասել է երգիչը, որը որոշ ժամանակ առաջ է բաժանվել Սելենա Գոմեսից:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ Սելենան էր նոր երգ թողարկել Already Missing You (անգլ.՝ արդեն կարոտում եմ քեզ) վերնագրով: Ըստ աղբյուրների՝ այդ երգը ստեղծելիս Սելենային ոգեշնչել է հենց Ջասթին Բիբերի կերպարը: