Կանադացի հայտնի երգիչ, դեռահասների կուռք Ջասթին Բիբերը տառապում է Լայմի հիվանդությամբ։ Այս մասին հայտնի է դառնում երգչի Instagram-ի էջից:
«Քանի դեռ շատ մարդիկ ասում էին, որ Ջասթին Բիբերը զզվելի տեսք ունի, մետամֆետամին է օգտագործում և այլն, նրանք գաղափար անգամ չունեին, որ ինձ Լայմի հիվանդություն են ախտորոշել, դեռ ավելին՝ նաև քրոնիկ մոնոնուկլեոզի լուրջ դեպք, որն ազդել է իմ մաշկի, գլխուղեղի աշխատանքի, էներգիայի ու ընդհանուր առողջության վրա»,- գրել է կանադացի երգիչը:
Երգչի գրառման համաձայն, ինքը տարիներ շարունակ պայքարում է «դեռևս անբուժելի համարվող հիվանդության» դեմ:
Լայմի հիվանդությունը հայտնի է նաև որպես Լայմի բորելիոզ, վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է բորելիա բակտերիայով, որը տարածվում է տզերով։ Վարակի ամենահաճախ հանդիպող նշանը մեծացող մակերեսով մաշկի կարմրությունն է, որը կոչվում է էրիթեմա միգրանս, որն առաջանում է տզի խայթոցի հատվածում, վերջինիս խայթելուց հետո մոտ 1 շաբաթ անց։ Ցանը հիմնականում չքորվող է, անցավ։ Վարակված անձանց 70-80%-ի մոտ զարգանում է ցան։ Այլ վաղ հանդիպող նշաններից են տենդը, գլխացավը և հոգնածությունը։
Կանխարգելման համար պետք է զերծ մնալ տզի խայթոցից, օրինակ՝ ձեռքերը և ոտքերը ծածկող հատուկ հագուստ կրելով և դիէթիլտոլուամիդային հիմքով միջատասպաններ օգտագործելով: