Արգենտինայի բնակիչներն իրենց բուռն դժգոհությունն ու ցասումն են արտահայտում կանադացի երգիչ Ջասթին Բիբերի պահվածքի պատճառով։ Հարավամերիկյան շրջագայության ժամանակ մի քանի սկանդալներում հայտնված Բիբերին հաջողվել է աչքի ընկնել նաև Բուենոս Այրեոսւմ։
Համերգի ժամանակ դահլիճից նրան արգենտինական դրոշներ են նետել, ինչից հետո նա բարձրախոսով սկսել է հատակ մաքրելու փալասի նման դրոշները քարշ տալ բեմով մեկ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Բիբերի գործակալն ասել է, որ իր հաճախորդն ապագայում կրկին ցանկանում է այցելել Արգենտինա։ Սակայն այստեղ նրան զգուշացնում են, որ ազգային դրոշը պղծելու համար կանադացին չորս տարով կարող է հայտնվել բանտում։