տուն Քաղաքական Հայաստան Ջանք չենք խնայել մեր յուրաքանչյուր քաղաքացու խորհրդանշական ներկայությունը Ծիծեռնակաբերդում ապահովելու համար. Արայիկ...

Ջանք չենք խնայել մեր յուրաքանչյուր քաղաքացու խորհրդանշական ներկայությունը Ծիծեռնակաբերդում ապահովելու համար. Արայիկ Հարությունյան

283
0

Տեղի է ունենում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը:

«Մեր բոլոր գործողություններում ելել ենք այն կանխավարկածից, որ հիշատակի նկատմամբ մեր հարգանքը նաև ամեն քաղաքացու անվտանգությունն է: Եվ քանի որ ունենք այսպիսի սահմանափակումներ, մենք ջանք չենք խնայել մեր յուրաքանչյուր քաղաքացու խորհրդանշական ներկայությունը Ծիծեռնակաբերդում ապահովելու համար՝ սկսած ծաղիկների խոնարհումից՝ վերջացրած մեկ երեկոյի ժամանակ միասնական լույս վառելով Ծիծեռնակաբերդում: Ժամանակացույցերը ես կուզեի ևս մեկ անգամ կրկնեի, եթե իմ գործընկերները դեմ չեն, որպեսզի շատ հստակ լինի, որովհետև այս ընթացքում մեր տարբեր քաղաքացիներ, տարբեր հասարակական խմբեր տարբեր միջոցառումներ են առաջարկել. մենք կցանկանայինք, որ բոլորս մեր ջանքերն այսպիսով համատեղեինք: Տարբեր քաղաքների լույսերը կմարեն ամսի 23-ին ժամը իննին. մենք առաջարկում ենք, որ յուրաքանչյուրը նաև անվտանգությունից ելնելով լույս վառի, որը կխորհրդանշի մեր միասնական լույսի մարումը Ծիծեռնակաբերդում: Հայ Առաքելական եկեղեցու հետ մեր քննարկումների արդյունքում եկել ենք միասնական համաձայնության, քանի որ ժամը իննին ամբողջ Հայաստանով կղողանջեն եկեղեցական զանգերը, որից հետո միասնական մեր լույսը կվառվի Ծիծեռնակաբերդում և կլինի շատ գեղեցիկ կատարում: Հաջորդ օրը՝ ամսի 24-ին երեկոյան ժամը տասից սկսած մեր քաղաքացիների խորհրդանշական ներկայության համար որոշ լուծումներ ունենք»,- ասաց ԿԳՄՍ նախարարը: