Այլ դեպքերում, մարիխուանա պահելը կընկալվի որպես մանր իրավախախտում։
Թմրանյութերի ոլորտին վերաբերող օրենսդրությունում Ջամայկայի կառավարության կատարած կտրուկ փոփոխությունների մասին հաղորդում է BBC-ն:
Մասնավորապես մարիխուանա կարող են պահել կրոնական, գիտական եւ բժշկական նպատակներով։
Մյուս դեպքերում այն կգնահատվի որպես մանր իրավախախտում, բայց ոչ հանցագործություն։
Արդարադատության նախարար Մարկ Գոլդինգը հայտարարել է, որ առաջարկվող փոփոխությունները ավելի խելամիտ մոտեցում են Ջամայկայում թմանյութերի օգտագործման խնդիրը լուծելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարիշուանա պետք է աճեցվի Չեխիայում։ Չեխիայի դեղորայքային հսկողության պետկոմիտեն հայտարարելու է մարիխուանայի աճեցման օրինականացման առաջին տենդերը։