տուն Քաղաքական Միջազգային Պրոռուսական ուժերը բախումներ են հրահրել Խարկովում․ Նահանգապետ

Պրոռուսական ուժերը բախումներ են հրահրել Խարկովում․ Նահանգապետ

92
0

1964994_1429599020615031_817581720_n

Խարկովի շրջանի նահանգապետ Իգոր Բալուտան այսօր հայտարարել է, որ շրջկենտրոն Խարկովում «Պրոսվյատի» կազմակերպության գրասենյակի մոտ տեղի ունեցած բախումները պրոռուսական ուժերի լավ կազմակերպված սադրանքներ։ Այս մասին հղորդում է Liga.net-ը։

Նա նշել է, որ Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած սադրանքից հետո այդ երկրամասի պետհամարանիշներով «Ֆոլկսվագեն» մակնիշի մինիավտոբուսը մոտեցել է «Ազատության» հրապարակում տեղի ունեցող պրոռուսական հանրահավաքին, բախումներ հրահրել նրանց հետ, ինչից հետո տեղափոխվել են Ռիմարսկի փողոցի ուղղությամբ։

Այստեղ նրանք բախումներ են հրահրել գործող իշխանությունների կողմնակիցների և պրոռուսական հանրահավաքի մասնակիցների միջև, ինչի հետևանքով կա 2 զոհ։ Բախման մասնակիցները ձերբակալված են։

Ձերբակալվածների մեջ են «Պրավի սեկտոր» խմբավորման անդամներ, ովքեր մասնակցել են բախումներին։