տուն Լուրեր Պրոռեկտոր Ավագյանն ավարտել է Գավառի համալսարանի հեռակա բաժինը

Պրոռեկտոր Ավագյանն ավարտել է Գավառի համալսարանի հեռակա բաժինը

126
0

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր` Արթուր Ավագյանի Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի վարչատնտեսական եւ սոցիալական հարցերով պրոռեկտորի պաշտոնում նշանակումը շատերի ուշադրությունն էր գրավել: Այժմ մեզ հաջողվել է փոքր ինչ տեղեկություններ հավաքել նորանշանակ պրոռեկտորի մասին: Պարզվում է Արթուր Ավագյանն ընդունվել է մասնավոր բուհ, այնուհետեւ տեղափոխվել եւ ավարտել է Գավառի Պետական համալսարանի հեռակա ուսուցման բաժինը: Ասում են, թե երիտասարդը նույնիսկ ոչ մի օտար լեզվի չի տիրապետում: Այնուհետեւ նրան նշանակել են Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի փոխտնօրեն: Ասում են, թե այդ պաշտոնը ստեղծվել է հենց Ավագյանի համար: Այնուհետեւ, Ավագյանը հայտարարել է, որ կուսակցությունն իրեն այլ պաշտոնի է ուղարկում, եւ նա նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի տնտեսական գծով պրոռեկտոր, որովհետեւ բուհում շուտով լայնամասշտաբ շինարարություն է սկսվելու:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here