տուն Աշխարհ Պրոթեզներով կատուն «նվաճել» է Instagram-ը (տեսանյութ)

Պրոթեզներով կատուն «նվաճել» է Instagram-ը (տեսանյութ)

324
0

Վիտուցո անունով 6 տարեկան կատուն ապրում է իտալացի նախկին բասկետբոլիստուհի Սիլվի Գոտարդիի եւ արտ-դիզայներ Լինդա Ռոնցոնի ընտանիքում։ Զույգն ամուսնացել էր 2018-ի հուլիսին, իսկ դեկտեմբերին մեկնել մեղրամիսի՝ խնդրելով ընկերոջը հոգ տանել կատվի մասին։

Որոշ ժամանակ անց Սիլվիան եւ Լինդան իմացել են, որ իրենց կենդանին կորել է, մի քանի օր փնտրելուց հետո նրանք կատվին գտել են տրորված վերջույթներով. ամենայն հավանականությամբ, կենդանին ավտովթարի էր ենթարկվել։ Անասնաբույժները անդամահատել են կատվի երկու վերջույթները եւ պրոթեզավորել՝ նրա համար մշակելով հատուկ թաթիկներ, նման այն պրոթեզներին, որոնք օգտագործում են սպորտսմենները։